Նորվեգիայում դատարանը վարսահարդար կնոջը տուգանել է 10 հազար կրոնի (հազար եվրո) չափով այն պատճառով, որ նա հրաժարվել է սպասարկել հիջաբով հաճախորդուհուն, հայտնում է Նորվեգիայի հեռարձակող կորպորացիան:
Հաղորդվում է, որ կրոնի հիման վրա խտրականության գործը դատարանում է հայտնվել այն բանից հետո, երբ վարսահարդարը 2015 թվականի հոկտեմբերին ներս չի թողել իր սրահ մտած հիջաբով Մալիկա Բայանին, ով հարցրել է, թե ինչ արժե մազեր ներկելը։