ՄԱԿ-ում բացվում է Գլխավոր Ասամբլեայի 71-րդ նստաշրջանը, որի նախագահ ավելի վաղ ընտրվել էր Ֆիջիի մշտական ներկայացուցիչ Փիթեր Թոմսոնը, հայտնում է РИА Новости-ն:
Տարվա ընթացքում ասամբլեայի դիտարկմանն է ներկայացվել լայն շրջանակի 170 հարց։ Օրակարգում ներառված են Աֆրիկայի երկրների զարգացման խնդիրները, մարդասիրական օգնության ցուցաբերման գործում ջանքերի համակարգումը, արդարադատության աջակցումն ու միջազգային իրավունքի զարգացումը։
Միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու հարցերի բլոկում կքննարկվի դրությունը Մերձավոր Արևելքում, Պաղեստինի հարցը, դրությունը Աֆղանստանում, կիպրական հարցը, իրավիճակը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և այլն։