Բրազիլիայի խորհրդարանի ստորին պալատը լիազորություններից զրկել է նախկին խոսնակ Էդուարդո Կունյային, ով եղել է երկրի նախկին նախագահ Դիլմա Ռուսեֆի պաշտոնանկության գործընթացը նախաձեռնողներից մեկը, հայտնում է Reuters-ը:
Հաղորդվում է, որ Կունյային նաև արգելել են զբաղվել քաղաքական գործունեությամբ ութ տարվա ընթացքում՝ իր շվեյցարական բանկային հաշիվների մասին սուտ տեղեկությունների պատճառով: Ավելի վաղ նրան կոռուպցիայի մեղադրանքներ են ներկայացվել: