Բրիտանացի խոհրդարանականները կառավարությանն առաջարկել են օրինականացնել մարիխուանայի օգտագործումը բժշկական նպատակներով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով թմրանյութերի նկատմամբ քաղաքականության բարեփոխման հարցերով միջկուսակցական խմբի զեկույցին:
Հաղորդվում է, որ հանձնաժողովն առաջարկում է «հիվանդ մարդկանց թույլատրել կանեփ աճեցնել արտոնագրով» և ընկերություններին թույլ տալ բույս ներկրել կամ աճեցնել:
Պարբերականը նշում է, որ նախաձեռնությունը շատ ընդդիմադիրներ ունի, որոնք հայտարարում են, որ մարիխուանայի գործածումը հանգեցնում է ուժեղ կախվածության և առաջին քայլն է այլ թմրանյութեր օգտագործելու ճանապարհին: