Ուկրաինայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի դեմ: Այս մասին հայտարարել է երկրի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն՝ չհստակեցնելով, թե ինչ հոդվածով է հարուցվել գործը, հայտնում է Интерфакс-ը:
Լուցենկոյի խոսքերով՝ քրեական գործ հարուցելու համար առիթ է դարձել Կոռուպցիայի հակազդեցության կենտրոնի ղեկավար Վիտալի Շաբունինի նամակը: