Լիբիայի ազգային նավթային ընկերությունը ծրագրում է կրկին սկսել նավթի արտահանումը և մինչև տարեվերջ արտադրությունը հասցնել մինչև օրական 950 հազար բարելի, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը։
«Մեր տեխնիկական խմբերն արդեն անցել են գնահատման, թե ինչ է պետք անել՝ ֆորսմաժորային հանգամանքները հաղթահարելու և հնարավորինս շուտ արտահանումը վերագործարկելու համար»,- հայտնել են ընկերությունում։
Լիբիան ունի Աֆրիկայում նավթի ամենախոշոր պաշարները, որոնք գտահատվում են 48 մլրդ բարել։ 2011 թվականից հետո արտահանումը նվազել է 1.6 մլն բարելից մի քանի անգամ՝ անվտանգության հետ կապված խնդիրների և իշխանությունում տարաձայնությունների պատճառով։