Նիդերլանդների ոստիկանությունը որոշել է սպիտակագլուխ արծիվներին օգտագործել ծառայողական նպատակներով: Մեկ տարի շարունակ անցկացված փորձը ցույց է տվել, որ թռչունները կարող են ոչ միայն խոցել անցանկալի և վտանգավոր անօդաչու սարքերը, այլ նաև դրանք հասցնել տեղական ոստիկանական բաժանմունք: Այս մասին հայտնում է Lenta-ն հղում կատարելով Spectrum պարբերականին:
Հատկանշական է, որ անօդաչու սարքերը վնասազերծելու տեսանկյունից առավել արդյունավետ կարող են ծառայել էգերը, քանի որ արուներից ավելի կարգապահ են: