Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն օրենք է ստորագրել, որով հաստատում է այսօր ավելի վաղ խորհրդարանի կողմից ընդունված սահմանադրության նոր խմբագրությունը:
Փաստաթուղթը մասնավորապես վերացնում է նախագահի ընտրության համար սահմանված տարիքային սահմանափակումը (70 տարեկան) և նախագահական լիազորությունների ժամկետը 5-ից դարձնում է 7 տարի:
Նշենք, որ գործող նախագահը 59 տարեկան է: Նա զբաղեցնում է նախագահի պաշտոնը 2005 թվականից: