Միացյալ Նահանգների Կոնգրեսում սեպտեմբերի 15-ին լսումներ կկայանան Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման թեմայով, հայտնում է contact.az-ը:
Լսումները կանցկացվեն «Ադրբեջան. արդյո՞ք մարդու իրավունքների պաշտապանությունը կարևորություն ունի» խորագրով՝ Կոնգրեսի՝ մարդու իրավունքների պաշտպանությամ զբաղվող Լանտոսի հանձնաժողովի նախաձեռնությամբ:
Լսումների նպատակն է քննարկել ներկայում Ադրբեջանում տվյալ թեմայի շուրջ տիրող իրավիճակը, ինչպես նաև գնահատել դրա հետևանքներն ԱՄՆ-ի քաղաքականության համար:
«2014 թվականից սկսած Ադրբեջանի կառավարությունը, նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, ավելացրել է այլախոհների նկատմամբ գործադրվող ճնշումը, լրագրողների, ընդդիմադիրների, կրոնական գործիչների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդեպ հետապնդումները... Հավաստի տվյալներով՝ Ադրբեջանում կա ավելի քան 100 քաղբանտարկյալ», - նշվում է հանձնաժողովի նյութերում: