Իսրայելը և ԱՄՆ-ը ռազմական համագործակցության մասին հուշագիր են ստորագրել, որը վերաբերում է անվտանգության հարցերին, հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ Միացյալ Նահանգները 2018 թվականի վերջից 2028 թվականը ընկած ժամանակահատվածում Իսրայելի 38 մլրդ դոլար օգնություն կդրամադրի: Ընդ որում՝ Իսրայելը տարեկան կստանա 3.3 մլրդ դոլար և ևս 500 մլն դոլար հակահրթիռային պաշտպանության համար:
Փաստաթղթի համաձայն՝ Իսրայելը ժամանակի ընթացքում պետք է դադարի ոչ ամերիկյան արտադրության զենք գնել: Բացի այդ հրեական պետությունը չի կարող տրամադրվելիք գումարը ծախսել ռազմական տեխնիկայի համար վառելիք գնելու նպատակով: