Սոցցանցերի օգտատերերը լուսանկարներ են հրապարակել Բանգլադեշի Դաքքա քաղաքից: Կուրբան Բայրամին նվիրված տոնակատարություններից հետո անձրև է տեղացել և զոհաբերված կենդանիների արյունը, խառնվելով ջրի հետ, տարածվել է փողոցներով:
Նշենք, որ քաղաքում զոհաբերության համար նախապես առանձնացվել են հատուկ գոտիներ, սակայն շատ բնակիչներ չեն հետևել իշխանությունների հորդորներին՝ կենդանիներին մորթելով հենց փողոցներում: