Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրենների խորհուրդը հավանություն է տվել մեկ միլիարդ դոլարի չափով Ուկրաինային ֆինանսական օգնության երրորդ տրանշի հատկացման որոշմանը։ Այդ միջոցները տրամադրվում են երկրի տնտեսության վերականգնման համար։ Այս մասին թվիթերյան իր միկրոբոլգում հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, փոխանցում է rbc.ru-ն։
«ԱՄՀ դրական որոշումը վկայում է այն մասին, որ աշխարհը ճանաչում է՝ Ուկրաինայում տեղի են ունենում բարեփոխումներ, Ուկրաիայում տեղի են ունենում որակյալ և դրական փոփոխություններ, երկիրը շարժվում է ճիշտ ուղղությամբ»,- մեկնաբանել է Պորոշենկոն։
ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդը հայտարարել է, որ Ուկրաինան հիմնական ուժերը պետք է ուղղի ֆիսկալ բարեփոխումների և տնտեսությունում կառուցվածքային բարեփոխումների շարունակմանը։ Նա նաև կոչ է արել Ուկրաինային՝ հնարավորինս արագ վճարել ժամկետանց պարտքերը։
Օգնության տրամադրմանը կողմ են քվեարկել ԱՄՀ տնօրենների խորհրդի բոլոր անդամները բացի Ռուսաստանից։ Մոսկվան պնդում էր, որ օգնության տրամադրումը Կիևին պետք է դադարեցնել մինչև Ռուսաստանի 3 մլրդ դոլարի չափով պարտքի մարումը։ Ուկրաինան բազմիցս պահաջել է այդ պարտքի վերակառուցում։
Ներկայումս Ուկրաինան, երրորդ տրանշի հետ ստացել է մոտ 6.7 մլրդ դոլար (առաջին տրանշը՝ 5 մլրդ դոլար, երկրորդը՝ 1.7 մլրդ դոլար)։