2016թ. օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 4.3% գնանկում, իսկ 2016թ. հուլիսի համեմատ` 0.1% գնաճ: Այդ մասին հաղորդում է Ազգային վիճակագրական ծառայությունը:
2016թ. օգոստոսին հուլիսի համեմատ Հանրապետությունում արձանագրվել է նրբերշիկի՝ 0.5%, թռչնամսի՝ 0.7%, եփած և բարձր տեսակի ապխտած երշիկների՝ 0.6% և 0.9%, ենթամսամթերքի (տավարի լյարդ, սիրտ )՝ 1.2%, խոզի մսի` 1.8% գնաճ: Միաժամանակ, ոչխարի մսի գինը նվազել է 3.3%-ով, հավի բդինը՝ 1.5%-ով, այլ մսեղենինը (խաշի պարագաներ)` 1.3%-ով, խոզապուխտինը՝ 0.5%-ով, իսկ տավարի մսի գնի մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Ձկնամթերքի ապրանքախմբում 2016թ. օգոստոսին 2015թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 3.9%, իսկ 2016թ. հուլիսի համեմատ՝ 0.5% գնանկում: