Ռուսաստանի դեմ ամերիկյան հետախուզության ակտիվությունը սառը պատերազմից հետո հասել է իր առավելագույնին, գրում է The Washington Post-ը՝ ամերիկյան կառավարության իր աղբյուրին հղումով:
Նշվում է, որ ամերիկյան հետախուզությունը, որը վերջին տարիներին կենտրոնացած էր ահաբեկչական սպառնալիքի դեմ, իր ռեսուրսների մի մասը տեղափոխել է Ռուսաստանի դեմ: Նման հրահանգ ստացվել է Սպիտակ տնից:
Պարբերականը գրում է, որ այդ միջոցները ձեռնարկվել են ի պատասխան Ռուսաստանի վարած արտաքին քաղաքականության՝ մասնավորապես Ղրիմի միացմանը, Սիրիայում գործողություններին, ինչպես նաև ենթադրյալ կիբեռ հարձակումների կազմակերպմանը: