Սեպտեմբերի 15-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է 10 տեղով և զբաղեցնում է 112-րդ հորիզոնականը:
Աղյուսակը գլխավորում է Արգենտինան, Բելգիան երկրորդն է, Գերմանիան՝ երրորդը:
Հայաստանի հավաքականին մոտ՝ 111-րդ հորիզոնականում է Ֆարերյան կղզիների հավաքականը, 113-րդ տեղում՝ Զիմբաբվեն: