Լեհաստանի Նովի Տոմիսլ քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանը ներկայացնող ծանրամարտիկ Կարեն Մարգարյանը ոսկե մեդալ է նվաճել, տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական կայքը:
Մարգարյանը, ով հանդես էր գալիս մինչև 15 տարեկանների 77 կգ քաշային կարգում, Եվրոպայի չեմպիոն է դարձել՝ գրանցելով 280 կգ (130+150) արդյունք: Մարգարյանն այս ցուցանիշով իր տարիքային խմբում սահմանել է Եվրոպայի ռեկորդ:
Հայաստանի ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանը մինչև 15 տարեկան աղջիկների 63 կգ քաշային կարգում երկամարտի156 կգ (68+88) արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ: