Աջարիայի կառավարության նախկին ղեկավար Լևան Վարշալոմիձեն թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում թուրքերին և վրացիներին անվանել է մեկ ազգ, հայտնում է վրացական marshalpress.ge տեղեկատվական-վերլուծական պորտալը:
«Թուրքիայի և Վրաստանի ժողովուրդները մեկ ժողովուրդ են երկու պետություններում», -հայտարարել է Վարշալոմիձեն:
Նախկին պաշտոնյայի հայտարարությունը բուռն քննարկումներ և դժգոհություն է առաջացրել սոցցանցերի վրացական շրջանակներում: