WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը կկանգնի ԱՄՆ դատարանի առջև, եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներում շնորհի կայքի ինֆորմատոր Չելսի Մենինգին, որը բանտում է, ասվում է WikiLeaks-ի թվիթերյան էջում:
«Եթե Օբաման ներում շնորհի Մենինգին, Ասանժը փոխարենը կհամաձայնի ԱՄՆ-ում ազատազրկման՝ չնայած դրա ակնհայտ հակաօրինականությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ամերիկյան ցամաքային զորքերի շարքային Մենինգը ձերբակալվել է 2010 թվականին Քուվեյթի ամերիկյան ռազմաբազայում, իսկ 2013 թվականին դատապարտվել է 35 տարվա ազատազրկման WikiLeaks-ին 2009-2010 թվականներին Իրաքում ԱՄՆ-ի ռազմական գործողություններին վերաբերող ավելի քան 700 հազար ռազմական և դիվանագիտական փաստաթղթեր, ինչպես նաև տեսագրություններ փոխանցելու համար: