Սեպտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ մերժելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու առաջարկը։
Այն հարցին,որ հոկտեմբերից նա ազատվելու է պաշտպանության նախարարի պաշտոնից և նշանակվելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, Սեյրան Օհանյանը պատասխանել է,որ կառավարության փոփոխությունները կարող են բոլորի վրա ազդել և որ քաղաքական ու այլ կառավարչական ուժերն են ձևավորում կառավարությունը։
Իսկ ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր նշանակմանը, այդպիսի առաջարկություններ չեն եղել,և թե ինչն է պատճառը, որ, միանշանակ, մերժելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի առաջարկը` Սեյրան Օհանյանը չմանրամասնեց: