Հայկական ապրանքների և ապրանքարտադրողների «Ոսկե նուռ» ամենամյա տոնավաճառը կբացվի Մոսկվայի կենտրոնական՝ Հեղափոխության հրապարակում, սեպտեմբերի 21-ին, հայտնում է Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի մամլո ծառայությանը:
Հաղորդվում է, որ նույն օրը Մոսկվայում տեղի կունենա հայ-մոսկովյան հումանիտար ֆորում, որին կմասնակցեն դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերեմինը, Մոսկվայի կառավարության նախարարը ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը և պաշտոնատար այլ անձիք:
Տոնավաճառում, որը կտևի մինչև սեպտեմբերի 25-ը, կներկայացվեն ապրանքներ Հայաստանից, ոսկերչական իրեր և հուշանվերներ, ազգային արվեստի գործեր: