Ամերիկացի հայտնի երգչուհի և դերասանուհի Շերը (Շերլին Սարգսյանը) անդրադարձել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմին:
Ես հպարտանում եմ, Քըրքը ևս կհպարտանար: Դուք վերջապես ամբողջ աշխարհի հայությանը կվերադարձնեք նրանց ձայնը», - գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ «Խոստում» ֆիլմը նկարահանվել է ծագումով հայ ամերիկացի միլիարդատեր Քըրք Քըրքորյանի ֆինանսավորմամբ:
Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեքսը: Ֆիլմի ռեժիսորն է օսկարակիր Թերի Ջորջը: