Հալեպ մարդասիրական օգնություն մատակարարող ավտոշարասյան գնդակածման հետևանքով շատերն են զոհվել։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քատուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Ստիվեն Օ՝Բրայենը։
«Նախնական տեղեկությունները վկայում են, որ այդ հարձակումից շատ մարդիկ են սպանվել կամ լրջորեն վիրավորվել, ներառյալ կամավորներ սիրիական Կարմիր մահիկից»,-ասվում է Օ՝Բրայենի հայտարարությունում։ Նշվում է նաև, որ գնդակոծման տակ է հայտնվել Սիրիական Կարմիր մահիկի պահեստն ու հիվանդանոցը։
Նա դատապարտել է այդ հարձակումը՝ նշելով, որ հակամարտող բոլոր կողմեր իրազեկված են եղել այդ մարդասիրական շարասյան մասին։
Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի կենտրոնը հայտնում է, որ ավիահարձակման հետևանքով զոհվել է 12 մարդ, որոնց մեծ մասը բեռնատարների վարորդներ են, ինչպես նաև կազմակերպությունների աշխատակիցներ։ ՄԱԿ-ում դեռևս չեն կարողանում պարզել գնդագոծման հանգամանքերը, սակայն տարբեր աղբյուրների պնդմամբ գնդակոծումն իրականացվել է հրետանուց: