Լեհաստանում գտել են նացիստական ժամանակի պարկուճ

17:19     20 սեպտեմբերի, 2016

Լեհաստանի Զլոցենեց քաղաքի մոտ  օրդենսբուրգ-ամրությունում հնէաբանները նացիստների կողմից ավելի քան 80 տարի առաջ  դրած պարկուճ են հայտնաբերել, հայտնում է քաղաքապետաանի կայքին:

Հայտնաբերումից հետո պարկուճը բացվել է Շեցինի Ազգային թանգարանում: Դրա մեջ եղել են շատ լավ վիճակում գտնվող՝ Ադոլֆ Հիտլերի «Մայն կամպֆ» երկու գրքեր, 1939 թ. ապրիլին թվագրված թերթեր, մետաղադրամներ, մագաղաթ և Հիտլերի լուսանկարներ:

Օրդենսբուրգ-ամրությունները նացիստները կառուցել են երիտասարդ նացիստների ուսուցման համար:

 

 


© armedia.am