ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ «Արմեդիա» տեղեկատվական, վերլուծական գործակալությունը հայտարարում է «Հայաստանի Հանրապետությունը 25 տարեկան է» խորագրով սիրողական լուսանկարների մրցույթ: Լուսանկարները պետք է ներկայացնեն ՀՀ 25 տարիների զարգացման ուղու որևէ խորհրդանիշ՝ հեղինակի պատկերացմամբ: Լուսանկարները կտեղադրվեն «Արմեդիա» ՏՎԳ ֆեյսբուքյան էջում և ամենաշատ հավանում (like) ունեցող 3 լուսանկարների հեղինակները կճանաչվեն հաղթող: Պարտադիր պայման է, որպեսզի լուսանկարը ներկայացնող անձը հանդիսանա լուսանկարի հեղինակը:
Հաղթողների լուսանկարները՝ դրանց մասին պատմող նյութերի հետ միասին (հեղինակի մեկնաբանությունը լուսանկարի վերաբերյալ) կհրապարակվեն մեր կայքում:
Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է սեպտեմբերի 30-ը: Լուսանկարները «Արմեդիա» ՏՎԳ ֆեյսբուքյան էջում կշրջանառվեն մինչև հոկտեմբերի 10-ը, իսկ հոկտեմբերի 11-ին կհայտարարվեն հաղթողները: Հաղթողների լուսանկարներն ու համապատասխան նյութերը կայքում կհրապարակվեն հոկտեմբերի 15-ին:
Լուսանկարներն ուղարկել էլեկտրոնային հետևյալ հասցեին՝ [email protected] «Լուսանկարների մրցույթ» նշումով: