Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչի հետ:
Զրուցակիցներն անդրադարձան բարձրաստիճան այցելությունների կազմակերպմանը, կարևորեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, միջխորհրդարանական շփումների ակտիվացումը, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:
Հանդիպման օրակարգում էին տնտեսական փոխգործակցության աշխուժացման հարցերը, միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի նախապատրաստական աշխատանքները։
Էդվարդ Նալբանդյանն ու Էդգարս Ռինկևիչն անդրադարձան Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների նոր իրավական հիմքի շուրջ ընթացքող բանակցային գործընթացին։