Ամերիկյան Շառլոտ քաղաքում արտակարգ դրություն է սահմանվել
Ամերիկյան Կարոլինայի նահանգապետը Շառլոտ քաղաքում արտակարգ դրություն է հայտարարել՝ ոստիկանի կողմից աֆրոամերիկացու սպանության հետկապված բողոքի ակցիաների պատճառով: Քաղաք է ուղարկվել ազգային գվարդիան, հայտնում է BBC-ն:
Շառլոտում բողոքի ակցիաները շարունակվում են արդեն երկրորդ օրը: Ակցիան սկսել է խաղաղ, սակայն ավելի ուշ ամբոխում կրակոցներ են հնչել: Ցուցարարներից մեկը վիրավորվել է: Իրավապահ մարմինները ցուցարարների դեմ մի քանի անգամ արցունքաբեր գազ են կիրառել, սակայն ապարդյուն: Անկարգությունների հետևանքով արդեն տուժել է 15 ոստիկան: