Սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի օրը, Նյու Յորքում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբելայի նիստը նախագահեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի նախագահությամբ կայացած նիստին ելույթներով հանդես եկան մի շարք երկրների ղեկավարներ։