Հարավային Կորեայի արտգործնախարար Յուն Բեն Սեն, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, միջազգային հանրությանը կոչ է արել մտածել Հյուսիսային Կորեային կազմակերպությունում անդամակցությունից զրկելու մասին։
«Հյուսիսային Կորեան ՄԱԿ-ի կանոնադրության սերիական խախտող է՝ ցուցադրաբար անտեսելով իր պարտավորությունները, մասնավորապես՝ Անվտանգության խորհրդի որոշումների անվերապահ կատարումը։ Այդ իսկ պատճառով հիմա ճիշտ ժամանակն է լրջորեն մտածելու՝ արժանի՞ է Հյուսիսային Կորեան լինելու կազմակերպության անդամ, որը հանդես է գալիս հօգուտ խաղաղության», - ասել է դիվանագետը։
Յուն Բեն Սեն հավելել է, որ Փխենյանը խարխլում է Գլխավոր ասամբլեայի և ԱԽ-ի հեղինակությունն իր գործողություններով՝ նշելով, որ Հյուսիսային Կորեայի դեմ անհրաժեշտ է սահմանել նոր պատժամիջոցներ։