Ավստրիան ու Ֆրանսիան մտադիր են վերսկսել Տրանսատլանտյան առևտրային և ներդրումային գործընկերության (TTIP) համաձայնագրի շուրջ բանակցությունները: Բանակցությունների վերսկսման հարցը նախատեսվում է առաջ քաշել Բրատիսլավայում Եվրամիության էկոնոմիկայի նախարարների սպասվելիք հանդիպմանը: Այդ մասին հայտնել է Ավստրիայի փոխկանցլեր, Էկոնոմիկայի նախարար Ռայնհոլդ Միտերլեները, փոխանցում է utro.ru-ն:
Նրա խոսքերով, նույն գաղափարի հետ համաձայն է նաև Ֆրանսիայի արտաքին առևտրի գծով պետքարտուղար Մատտիս Ֆեկլը: Միտերլների համոմզմամբ, նոր խորհրդակցությունները պետք է սկսել ԱՄՆ նոր նախագահի ընտրվելուց հետո, իսկ վերջնական փաստաթուղթը պետք է ստանա նոր անուն ու բովանդակություն:
Ավստրիայի փոխկանցլերը նշել է, որ համաձայնագիրը չպետք է բացասական ազդեցություն ունենա Եվրոպայի առողջապահական և կենսաթոշակային համակարգերի, ինչպես նաև եվրոպական ստանդարտների վրա, իսկ ներդրումների պաշտպանությունը պետք է որոշվի եվրոպական երկրների իրավական համակարգերով: