Նյու Յորքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն անդրադարձան Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի` սեպտեմբերի 5-ին Հայաստան կատարած այցելության ընթացքում երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայամանանվորվածությունների իրականացմանը, հայ-վրացական օրակարգի բազմաթիվ հարցերի։