Սաուդյան Արաբիան հայտնել է նավթի արդյունահանման ծավալների կրճատման պատրաստակամության մասին, եթե միայն Իրանն այս տարի կրճատի նավթի արդյունահանումը, հաղորդում է Reuters գործակալությունը:
Գործակալության աղբյուրները փոխանցում են, որ Սաուդյան Արաբիայի կողմից առաջարկությունն արվել է այս ամսվա ընթացքում:
«Նրանք (սաուդցիները) պատրաստ են նավթի արդյունահանման կրճատմանը, եթե Իրանը համաձայնվի գնալ կրճատման»,- նշել է աղբյուրներից մեկը: Եվս երկու աղբյուր հաստատել են, որ Թեհրանը ստացել է պաշտոնական առաջարկ:
Էր-Րիադը պատրաստ է կրճատել նավթի ադրյունահանումը մինչև 2016թ. սկզբին ձեռք բերված պայմանավորվածության մակարդակ, եթե Իրանը նավթի արդյունահանումը պահպանի ընթացիկ մակարդակի՝ մեկ օրում 3.6 մլն բարելի վրա: