Այսօր չինական «AVIC International» միջազգային կորպորացիայի նախագահ Լիու Ջունը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպում է ունեցել, որի ժամանակ հետաքրքրություն է եղել ՀՀ-ում ներդրումային ծրագրերի իրականացնելու մասով, փոխանցում է panorama.am-ը:
Զրուցակիցները քննարկել են մի շարք, այդ թվում՝ տրանսպորտի, էներգետիկայի, ավիացիայի, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության և համատեղ ծրագրերի հեռանկարները, հաղորդում է Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Վարչապետը հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին՝ ըստ ոլորտների համատեղ ավելի առարկայական քննարկել հնարավոր ներդրումային ծրագրերը: