ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները համաձայնվել են Դոնբասի հատուկ կարգավիճակին:
Նյու Յորքում տեղի ունեցած միջազգային հարաբերությունների խորհրդում քաղաքական գործչի ելույթի համապատասխան տեսանյութը հրապարակել է «Ամերիկայի ձայն»-ի ուկրաինական ծառայությունը, հաղորդում է Корреспондент-ը:
Բայդենը նշել է այդ որոշման բարդությունը Կիևի համար՝ հայտարարելով, որ դա նման է Վաշինգտոնի համաձայնությանը Տեխասի հատուկ կարգավիճակին, և որպես հետևանք` այնտեղ Մեքսիկայի ազդեցության աճին:
«Դա նույնն է, ինչ ասել. «Տեխասը կունենա հատուկ կարգավիճակ, քանի որ մենք կցանկանայինք, որ Մեքսիկան ունենար մեծ ազդեցություն Տեխասում և մենք պատրաստվում ենք դա անցկացնել ԱՄՆ Կոնգրեսով: Դա շատ բարդ քայլ է, որը նրանք (Կիևը) համաձայնվել են ընդունել: Ես վստահ եմ, որ նրանք դա կանեն»,- ասել է քաղաքական գործիչը: