Այն փախստականները, ում եվրոպական երկրներում ապաստան չի տրամադրվելու, պետք է տուն վերադառնան։ Այդ մասին, ինչպես հայտնում է DELFI գործակալությունը, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Վիեննայում կայացած Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գագաթաժողովի ժամանակ։
Մերկելը խոստացել է շարունակել աջակցություն ցուցաբերել Իտալիային և Հունաստանին միգրացիոն ճգնաժամի կարգավորման հարցում։ Ըստ նրա, Գերմանիան պատրաստ է ամսական հարյուրավոր միգրանտներ ընդունել այս երկու երկրներից։
Միաժամանակ, նա նշել է, որ այն միգրանտները, ում եվրոպական երկրները հրաժարվում են ապաստան տրամադրել, ստիպված են լինելու հեռանալ։