Ադրբեջանում վաղ առավոտվանից մեկնարկել է երկրի Սահմանադրությունում փոփոխություն անցկացնելու մասին համաժողովրդական հանրաքվեն:
Համաձայն ընտրացուցակների` Ադրբեջանում հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի ավելի քան 5 միլիոն քաղաքացի:
Ադրբեջանի Սահմանադրության մեջ հանրաքվեով նախատեսված փոփոխությունների հետո անսահմանափակ ընտրվելու իրավունք ունեցող երկրի նախագահի պաշտոնավարման ժամկետը 5 տարուց երկարացվում է 7-ի: Նախագահը նաև իրավունք ստանում անցկացնել վաղաժամկետ ընտրություն և լուծարել խորհրդարանը: