Իրանում առաջին անգամ շրջանառության մեջ են դրվել վարկային քարտեր, որոնք կարող են օգտագործվել առցանց գնումների ժամանակ, հայտնում են տեղական լրատվամիջոցները: Նշվում է, որ քարտերը կգործեն միայն երկրի ներսում, միջազգային վճարային որևէ կազմակերպության հետ համագործակցություն չի նախատեսվում:
Կթողարկվեն երեք տարբեր վարկային սահմանափակումներով քարտեր. առավելագույն անվանական արժեքը կկազմի 50 մլն ռեալ՝ մոտ 14 հազար դոլար: