Մեծ Բրիտանիան կարող է կորցնել իր համալսարանական դասավանդողների 15 %-ին Եվրամիությունից դուրս գալու արդյունքում, գրում է The Guardian-ը:
Ինչպես խմբագրությանը փոխանցել է Ակադեմիական փոխանակությունների գերմանական ծառայության (DAAD) նախագահ Մարգարեթ Վինտերմանտելը, որպեսզի նման բան տեղի չունենա, կառավարությունը Brexit-ից հետո պետք է պահպանի դասախոսների ազատ տեղաշարժի իրավունքը ԵՄ տարածքով:
Խմբագրության հավաստմամբ, Միացյալ Թագավորության համալսարաններում աշխատում են մոտ 32 հազար արտասահմանցի դասախոսներ, ինչը կազմում է 17 %-ն ընդհանուր թվի: Որոշ եվրոպացի դասախոսներ արդեն լքել են Բրիտանիան ապագայի նկատմամբ անորոշության պատճառով:
Վինտերմանտելն անհանգստություն է հայտնել նաև Բրիտանիայում սովորող եվրոպացի ուսանողների համար: Նրա խոսքերով Բրիտանիայի դուրս բերումը եվրոպական Erasmus համակարգից իրական «կատաստրոֆա» կլինի:
Պետք է նշել, որ դեռևս ԵՄ-ից դուրս գալու մասին ռեֆերենդումից առաջ գիտնականներն զգուշացնում էին, որ դա շատ բացասական հարված կարող է ունենալ Բրիտանիայի գիտությանն ու կրթությանը, քանի որ այդ ոլորտում լավագույնները հրավիրված են ԵՄ-ից: