ՀՀ ԱՎԾ տվյալների համաձայն, ՀՀ-ում միջին ամսական աշխատավարձը կազմում է 185.7 հազար ՀՀ դրամ:
Պետական ոլորտում աշխատողների միջին աշխատավարձը 161.2 հազար ՀՀ դրամ է, իսկ մասնավոր հատվածում՝ 218.82 հազար ՀՀ դրամ:
Պետական պաշտոնական վիճակագիրը փաստում է, որ մեր երկրում միջն աշխատավարձի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 2.6%-ով, ընդ որում՝ աճն ապահովվել է մասնավոր հատվածում գրանցված աճի շնորհիվ: Պետական հատվածում աշխատավարձի միջին ցուցանիշի փոփոխություն տեղի չի ունեցել: