Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Վրաստանի սահմանը հատելուն պես կձերբակալվի: Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին, փոխանցում է Интерфакс-ը:
Սաակաշվիլին, վերջերս վրացական լրատվամիջոցներին հայտնել էր, որ «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում հոկտեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների էքզիթ-պոլերի արդյունքների հրապարակումից հետո ինքը կժամանի Վրաստան, իսկ մինչ այդ թուրք-վրացական սահմանին նախընտրական շտաբ կբացի:
Սաակաշվիլիի կինը, ով մեծամասնական ընտրակարգով առաջադրել է իր թեկնածությունը խորհրդարանական ընտրություններում, ընտրողների հետ հանդիպումների ժամանակ բազմիցս հայտարարել է, որ իր ամուսնու վերադարձը Վրաստան «անխուսափելի» է: