«Չինաստան-Եվրասիա EXPO». ստորագրվել են Նոր Մետաքսի ճանապարհին առնչվող պայմանագրեր

14:06     26 սեպտեմբերի, 2016

Սինցզյան-Ույգուրյան քաղաքում՝ Չինաստանի Ուրումչի շրջանում իր աշխատանքն է ավարտել «Չինաստան-Եվրասիա EXPO» հինգերորդ ամենամյա ֆորումը: Այս տարի ֆորում մասնացկել են 57 երկրների և 6 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փոխանցում է regnum.ru-ն:

Ֆորումի կազմակերպիչների փոխանցած տվյալների համաձայն,  ֆորումի աշխատանքների ընթացքում ստորագրվել են ավելի քան 200 համաձայնագրեր 18 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ:

Պայմանագրերի ստորագրումը Նոր Մետքասի ճանապարհի նախագծի իրականացման արդյունք են, հաղորդում է «Ժենմին ժիբաոն»:

Ստորագրված պայմանագրերը հարում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են էներգետիկան, գյուղատնտեսությունը, օգտակար հանածոների, գիտության ու ֆինանսների ոլորտները:


© armedia.am