Հոկտեմբերի 26-ին Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցուց մեկնարկեց հայ սպա Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրվան նվիրված երթը, հայտնում է Karabakh-Օpen info-ն:
Մի քանի հազար երիտասարդներ «Ոճրագործը պիտի պատժվի», «Գուրգեն Մարգարյանի համար արդարություն ենք ուզում», «Հանցագործին Հունգարիայի բանտ վերադարձրե′ք» և նմանատիպ ցուցապաստառներով երթի մասնակցիները քայլերթով հասան Ստեփանակերտի հուշահամալիր:
Երթի կազմակերպել էր «Կամք» ՀԿ-ն և «Արցախակերտում» նախաձեռնությունը՝ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: