Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Կալե նավահանգիստ այցի ժամանակ հայտարարել է, որ տեղի միգրանտների ճամբարն ամբողջությամբ կապամոնտաժվի, փոխանցում է BBC-ն:
Նշենք, որ Բրիտանիային ամենամոտ բնակավայրի միգրանտների ճամբարում, որն հայտնի է «Ջունգլի» անվանումով, բնակվում է 7-10 հազար միգրանտ: Նրանց հիմնական մասը հարմար առիթի է սպասում Լա Մանշի նեղուցը անցնելու և Բրիտանիա տեղափոխվելու համար: