Կանադական Օնտարիո գավառի Յորք տարածաշրջանի Մերքեմ քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված զբոսայգու օծման արարողությունը, հայտնում է York Region-ը:
«Հուսո անտառ» անվանումը կրող արարողությանը ներկա էին դաշնային, շրջանային և տեղական կառավարման մարմինների պաշտոնյաներ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության Կանադայի կոմիտեի անդամները: Արարողությանը մասնակցել է նաև Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, գրում է panarmenian.net-ը:
«Հուսո անտառը» Կանադայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նախագծերից է: Զբոսայգին հիմնվել է 4 տարի առաջ: Այգին նախագծել է հայտնի լանդշաֆտային ճարտարապետ Հեյգ Սեֆերյանը, որտեղ 100 տեսակի ծառ կա, որոնք ծաղկման շրջանը տարբեր է: