Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին Հայաստանի հետ կնքված համաձայնագրին: Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, համապատասխան փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում:
«Հավանություն տալ և ներկայացնել Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնության ժողովի Պետդումայի վավերացմանը դնելու հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված համաձայնագիրը, որը 2015 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրվել Է Մոսկվա քաղաքում»,-ասված է որոշման ﬔջ