Թուրքիայի հարավ-արևելքում զինվորական ավտոբուսի պայթյունի հետևանքով անվտանգության ծառայության 10 աշխատակից է զոհվել, ևս 8 վիրավորվել են, հայտնում azattyk.org-ը:
Պայթյունը տեղի է ունեցել հիմնական քրդաբնակ Դերիք և Քըզըլթեփե քաղաքները միացնող մայրուղում: Դեռևս պայթյունի պատասխանատվությունն ոչ ոք չի ստանձնել, սակայն իշխանությունները մեղադրում են դրանում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը, որը նախկինում նմանօրինակ ահաբեկչություններ իրականացրել է: