Մուրացանյան օրերն Արցախում ծրագրի շրջանակներում այսօր Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի դահլիճում կայացել է Լոս Անջելեսում բնակվող հայ գրականագետ-մատենագետ, թարգմանիչ, հրապարակախոս, Հայաստանի գրողների միության անդամ, ազգային - հասարակական գործիչ, Կալիֆորնիայի գրողների միության փոխնախագահ Հովսեփ Նալբանդյանի հովանավորությամբ հրատարակված «Բառը սահմանի վրա» գրքի շնորհանդեսը` նվիրված ԼՂՀ անկախության 25-ամյակին, հայտնում է Artsakh Press-ը:
Շնորհանդեսին բացման խոսքով հանդես է եկել Գրիգոր Նարեկացի համալսարանի ռեկտոր, Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը՝ նշելով, որ «Բառը սահմանի վրա» գրքում տեղ են գտել Արցախի գրական ընտանիքի տարբեր սերունդների ներկայացուցիչների գեղարվեստական գործեր` արձակ և չափածո, ինչպես նաև արցախյան բանահյուսության նմուշներ: