Բուլղարիան նոր թեկնածու է առաջադրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

16:09     28 սեպտեմբերի, 2016

Բուլղարիան փոխարինել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում իր թեկնածուին։ Նոր թեկնածու է դարձել Բյուջեի և մարդկային ռեսուրսների եվրահանձնակատար Կրիստալինա Գեորգիևան, հայտնում է Reuters-ը:

Սոֆիան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ավելի վաղ առաջադրել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար Իրինա Բոկովային։ Սակայն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուների նախնական քվեարկության ժամանակ Բոկովան զբաղեցրել էր միայն 6-րդ տեղը:

Սոֆիայում ընդգծում են, որ Բոկովային նախատես զգուշացվել է, որ եթե նա առաջին կամ երկրորդ տեղում չլինի, ապա նրա թեկնածությունը կհանվի:

Ընտրապայքարի առաջատար է դեռևս համարվում Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Գուտերեշը։


© armedia.am