ՕՊԵԿ երկրները համաձայնության են եկել նավթի արդյունահանման նվազեցման շուրջ
ՕՊԵԿ երկրները համաձայնության են եկել նավթի արդյունահանման սահմանափակման շուրջ, հայտնել է Նիգերիայի նավթի նախարար Էմանուել Կաչիկվուն ՕՊԵԿ-ի անդամ երկրների՝ Ալժիրում կայացած ոչ պաշտոնական հանդիպման արդյունքում:
Նշվում է, որ նավթի գների անկման պատճառով նավթի արդյունահանումը կսահմանափակվի օրական 32,5-33 մլն բարելի սահմանում՝ ներկայիս 33,24-ի փոխարեն: ՕՊԵԿ երկրներին երկար ժամանակ չեր հաջողվում համաձայնության գալ այս հարցում Սաուդյան Արաբիայի դիրքորոշման պատճառով: Վերջինիս պահանջում էր, որ Իրանը ևս նվազեցնի նավթարդյունահանումը: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Էր-Ռիադը մեղմել է իր դիրքորոշումը: