Սուդանում տասնյակ երեխաներ մահացել են քիմիական զենքի պատճառով, որը կառավարությունը կիրառել է Դարֆուր շրջանում, հայտնում է Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը:
Իրավապաշտպանների տվյալներով`Դարֆուրում այս տարվա հունվարից արգելված զենքի օգտագործման հետևանքով մահացել է 200 մարդ: «Միջուկային ծխից» տուժած մարդիկ չեն կարողացել շնչել, արյուն են փսխել, մաշկային խնդիրներ են ունեցել:
Իրավապաշտպանները գտել են 56 վկա, որոնք հաստատել են քիմիական զենքի օգտագործման առնվազն 30 դեպք, ասվում է Amnesty International-ը վերջին զեկույցում:
Երկրի կառավարությունը չի մեկնաբանել զեկույցը և չի պատասխանել կազմակերպության հարցումին: