ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարգադրել է իջեցնել Սպիտակ տան, ինչպես նաև երկրում և արտասահմանում կառավարական շենքերի վրա գտնվող դրոշները` Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի մահվան կապակացությամբ:
«Որպես Իսրայելի նախկին նախագահ և վարչապետ Շիմոն Պերեսի հիշատակը հարգելու նշան՝ ես հրամայում եմ… որ ԱՄՆ դրոշները իջեցվեն Սպիտակ տան, ինչպես նաև բոլոր պետական շենքերի և տարածքների վրա»,- ասված է հաղորդագրությունում: Դա վերաբերում է նաև բոլոր դեսպանատներին, ռազմաբազաներին և ռազմածովային նավերին: